ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ասուլիսում հրապարակում է նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։
Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն` ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրության հետ կապված ցանկացած դետալ լինելու է հրապարակային»,-ասաց Նիկողոսյանը:
ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու: ՀՖՖ Գործկոմից կասեցվել է 7 կազմակերպությունների անդամակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին