Դերասանուհի Հելեն Միրենին կնշորհվի «Ոսկե արջ»
Բեռլինի 70-րդ կինոփառատոնում անգլիացի դերասանուհի Հելեն Միրենը կստանա պատվավոր «Ոսկե արջ» մրցանակ կյանքում ձեքբերումների համար: Ռիա նովոստին գրում է, որ կինոփառատոնը կայանալու է 2020 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ը Գերմանիայի մայրաքաղաքում: Հելեն Միրենին կշնորհվի մրցանակը փետրվարի 27-ին, որից հետո հյուրերը կդիտեն Սթիվեն Ֆրիրզի «Թագուհի» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել հենց Միրենը:
«Հելեն Միրենն ուժեղ անհատականություն է, նրա մարմնավորումները մշտապես զարմացնում են: Բարդ հերոսների իր մեկնաբանություններով նա կրկին ու կրկին զարմացնում է: Մեզ համար մեծ պատիվ է շնորհել նրան պատվավոր «Ոսկե արջ»,- ասել է փառատոնի գործադիր տնօրենը:
Հելեն Միրենն արդեն արժանացել է «Օսկար» մրցանակի, Կաննի ու Վենետիկի կինոփառատոների մրցանակների լավագույն կանացի դեր անվանակարգերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա