Նորայր Մուրադյան. Սպիտակում 2200 ընտանիք տնակներում է ապրում
Սպիտակ քաղաքն այսօր ընդամենն ունի 35 հազար բնակչություն, հիմնականում երեխաները, կանայք և ծերերը: Լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի համակարգող, Սպիտակ քաղաքի նախկին ղեկավար Նորայր Մուրադյանն ասաց, որ տղամարդիկ արտագնա աշխատանքի են, սակայն պատրաստ են վերադառնալ իրեց հայրենի քաղաք, երբ աշխատատեղ լինի:
Նա նշեց, որ խորհրդային տարիներին Սպիտակում հզոր գործարաններ են աշխատել՝ շաքարի, վերելակի, կարի արտադրական միավորում, ալրաղաց կոմբինատ, իսկ այժմ քաղաքում աշխատատեղ չկա:
«Որպես տնտեսագետ՝ պատրաստ եմ անվճար աշխատել իմ երկրում գոնե մեկ գործարան կառուցելու համար, բայց պետք է պետական միջոցներ հատկացնել: Պատրաստ եմ օգնել կառուցել գործարան, պատրաստել կադրեր ու տալ պետությանը: Մենք մեր գործարանները քանդել ենք, գումարները տարել, դրել արտասահմանյան բանկեր ու ասում ենք Հայաստանում զարգանցել տնտեսությունը: Ինչպե՞ս: Գոնե քանդել էին, երկրորդը կառուցեին, բայց ոչ՝ քանդել էին ու տուն կառուցել: Եթե հնարավորություն լինի, ես վաղը վարչապետին կներկայացնեմ այս ամբողջ ծրագրերը: Ինձ թվում է՝ նա անպայման հավանություն կտա և կօգնի Սպիտակ քաղաքը վերականգնել այնպես, ինչպես վերականգնում են Գյումրին»,- նշեց Նորայր Մուրադյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր Սպիտակում 2200 ընտանիք բնակվում է տնակներում, արդեն երկրորդ սերունդն է ծնվում նույն վագոն-տնակում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին