12:12 06/12/2019

Պատրաստ ենք խաղաղություն հաստատելու Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների հետ. Վարդան Ոսկանյան

«Մենք նավթին հակադրում ենք մտավոր կարողությունները։ Այս իմաստով մենք փորձում ենք վերագտնել Հայաստանի այն հնարավորությունները, որ մեր պետությունն ու ժողովուրդը ունեցել է հազարամյակներ շարունակ՝ հարաբերություններ Կովկաս-Կասպյան ժողովուրդների հետ։ Սկսած 5-րդ դարից մենք էս ժողովուրդների մասին ունեինք հստակ պատկերացումներ։ Հիմա ակադեմիական բաղադրիչից բացի մենք փորձում ենք գտնել մշակութային, հասարակական և գիտական տիրույթում կապեր հենց այդ ժողովուրդների ներկայացուցիչների հետ։ Կապեր, որոնք կօգնեն Հայաստանը վերածել բևեռի»,- այս մասին այսօր «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով գիտաժողովի ընթացքում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների և օսերի հետ հարաբերություններին։

Ոսկանյանի խոսքով, Ադրբեջանական հանրապետությունում տեղաբնակ ժողովուրդների նկատմամբ իրականացվում է բռնի ուծացման ևսպիտակ ցեղասպանության քաղաքականություն. «Հետևաբար Հայաստանն այն բացառիկ հարթակն է, որտեղ այս մարդիկ կարող են բարձրաձայնել այդ խնդիրները՝ ակնկալելով մեզնից օժանդակություն։ Ես կարծում եմ, որ մեր դերակատարությունն այս տարածաշրջանում կարող է և պետք է բարձրանա հենց այս ժղովուրդների հետ դաշինքի կնքմամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը մի ոտքով գտնվելով Մերձավոր Արևելքում, մյուս ոտքով՝ Կովկասում, կարող է հոյակապ կամուրջ հանդիսանալ Կովկասյան- Կասպյան ժողովուրդների համար։ Այստեղ կան թալիշների, օսերի պատվիրակություններ, սակայն ադրբեջանցի գիտնականներ չենք հրավիրել, քանի որ նախորդ տարիներին մեր հրավերները ստացել են 0 արձագանք։ Բացի այդ գիտություն տերմինը ադրբեջանցիների համար շատ ճոխ է ասված, նրանք զբաղվում են գիտական զեղծարարությամբ, պատմության և մշակույթների կեղծմամբ։ Մենք ի հակադրություն ադրբեջանական հորջորջող հիմնարկների, զբաղվում ենք մաքուր գիտական գործերով և մարդասիրական գործունեությամբ, որն օգնում է ժողովուրդներին պահպանել իրենց լեզուն և մշակույթը»։

Որպես գիտաժողովի արդյունք, Վարդան Ոսկանյանը մատնանշեց գիտական համագործակցության և շարունակական հարաբերությունների զարգացումը։

«Հայաստանը տեղաբնիկ ժողովուրդների համար պետք է դառնա խոսափող, որն իր հովանավորության տակ պետք է վերցնի այս ժողովուրդներին՝ հաշվի առնելով իր պետական շահերը։ Այս ժողովուրդների գիտակից հատվածը Հայաստանը դիտարկում է որպես դաշնակից պետություն։ Եթե մենք կարողանանք խորացնել այդ դաշնակցային հարաբերությունները, ապա մեր առաքելությունը կհամարենք դրականորեն իր եզրագծին հասած։ Ադրբեջանական հանրապետությունը Հայաստանի նկատմամբ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն։ Շատ է խոսվում ժողովուրդների խաղաղությանը պատրաստելու մասին։ Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք խաղաղություն հաստատելու Ադրբեջանական հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների հետ։ Ադրբեջանական հանրապետություն հասկացությունը բոլորովին միատարր երևույթ չէ։ Եվ այդ տեղաբնիկ ժողովուրդները Երևան ժամանելով ապացուցում են, որ իրենք պատրաստ են այդ խաղաղության մթնոլորտը մեզ հետ ստեղծել՝ անկախ Բաքվի բռնապետական վարչակարգի հակահայկական քարոզչությունից»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Քաղաքագետ, Աշխարհաքաղաքական հետազոտությունների Թալիշի կենտրոնի փորձագետ, թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զահիրադդին Իբրահիմիի խոսքով, Ադրբեջանը բացահայտ թշնամանքով է վերաբերում տեղաբնիկ թալիշներին.«Ադրբեջանը կեղծ տվյալներ է ներկայացնում, թե այնտեղ բնակվող թալիշները 120 հազարի են հասնում, բայց մեր հաշվարկներով կես միլիոնից ավելի թալիշներ են բնակվում Ադրբեջանական հանրապետությունում։ Այժմ թալիշները փորձում են վերադառնալ իրենց ակունքներին, բարեբախտաբար սկսել են կրկին սովորել իրենց մայրենի լեզուն, սկսել են նորից իրենց ձայնը բարձրացնել։ Սակայն Ադրբեջանում չկա և մեկ դպրոց, որտեղ թույլատրվի թալիշերեն դասավանդել, թեև Ադրբեջանը Եվրոպային խաբում է, թե ունի թալիշական դպրոցներ, ունի թալիշերեն հեռուստատեսություն, ռադիո և մամուլ։ Բայց դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Ես պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»:

Հարցին, թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում ինչպիսի հնարավորություններ ունեն թալիշները, Զահիրադդին Իբրահիմին նշեց, որ ինչպես նախորդ՝ 5 խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս դեպքում էլ լինելու են կեղծ ընտրություններ. «Այնտեղ ընտրություններ չեն լինում, այնտեղ վերևից ասվում է՝ ով պետք է նշանակվի, ով պետք է անցնի։ Ոչ մի ռեֆորմ այնտեղ չի եղել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}