Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. վարչապետ
2018 թվականից ի վեր, ներառյալ՝ 2020 թվականի բյուջեն, 66 միլիարդ դրամով ավելացրել են պաշտպանական բյուջեն. դա, մոտավորապես 28% է կազմում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես ուզում եմ դժվարությամբ մեկ նախադասություն ասել: Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն։ ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում