Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 25-ի. լրատվամիջոց
Առնվազն 25 մարդ մահացել և 130-ից ավելի մարդ տուժել է ուրբաթ երեկոյան Բաղդադում զինված մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակման արդյունքում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով «Ալ Արաբիային»:
Նշվում է, որ քաղաքացիական ավտոմեքենաներով մի խումբ զինված մարդիկ իջել են Ալ-Հիլանի հրապարակ և սկսել կրակել այնտեղ գտնվող ցուցարարների ուղղությամբ։ Կրակոցները տևել են մի քանի ժամ։
Աղբյուրը նշում է, որ թե ով է կանգնած այս ամեն ետևում, դեռ հաստատված չէ, սակայն հայտնի է, որ անվտանգության ուժերը, որոնք բազմիցս մեղադրվել են ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ, դրանում ներգրավված չեն:
Հավելենք, որ այս հարձակումը ամենաարյունալիերից մեկն է հոկտեմբերի 1-ից ի վեր, երբ Իրաքում սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ կյանքի ծանր սոցիալական և տնտեսական պայմանների: