Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ
Գաստրոէնտերոլոգ Թոմաս Ֆրիլինգը ներկայացրել է այն մթերքները, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով focus.de-ին։
Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս խուսափել պարզ և զտված շաքարներից, ինչպիսիք են խմորեղենները, շոկոլադը և մարմելադը: Բացի այդ, նա խորհուր է տալիս սահմանափակել եգիպտացորենի, ծխեցրած և ապխտած երշիկների սպառումը, քանի որ դրանք քաղցկեղածին են:
Նշվում է նաև, որ պետք է խուափել «վատ ճարպերից», որոնք մեծ քանակով առկա են մարգարինի և մայոնեզի մեջ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ բանանը, ձուկը, մրգերի խյուսը, խաշած կարտոֆիլը և թթվասերը պաշտպանում են աղիքային լորձաթաղանթը: