Հայկական գորգերի արտադրությունը 26.6%-ով աճել է
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Կոմիտեից, 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 26.2 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.6 տոկոսով:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 20.7 տոննա գորգ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։