«Զվարթնոցի» աշխատակիցը գտել է 4000 ԱՄՆ դոլար ու հանձնել գտնված իրերի բաժին
«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հերթական անգամ հայտնաբերվել է գումարով պայուսակ: Այս մասին տեղկացնում է օդանավակայանի Ֆեյսբուքյան էջը:
«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը