Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա
Այսօր ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Ֆրունզեի փողոցի վրա գտնվող 154 դպրոցի և 126 մանկապարտեզի արանքում թափառող շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա ու կծել ոտքը: Panorama.am-ի հետ զրույցում աղջկա մորաքույրն ասաց, որ այդ հատվածում մշտապես թափառող շներ են շրջում, լսում են դեպքերի մասին, որ հարձակվել են մարդկանց վրա:
«Առաջին դեպքը չէ, որ երեխան այդ շների մոտով է անցնում: Բայց այս անգամ հանկարծակի հետևից հարձակվել է երկու շուն, մեկը ոտքից բռնել է: Պատահական անցորդն է օգնել»,- նշեց նա:
Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան պատվաստել են, անալիզներ են վերցրել, երեք օրից կրկին գնալու է հիվանդանոց, նորից պատվաստում պետք է ստանա: Մեր զրուցակիցն ասաց, որ շները ստերջացված չեն, աղջիկն ասել է, որ ականջներին դեղին տարբերանշաներն չեն եղել: Այս դեպքի մասին նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում են գրառումներ եղել: Աղջկա մորաքրոջ փոխանցմամբ, գրառումներից մեկին քաղաքապետարանն արձագանքել է, որ կզբաղվեն այդ հարցով:
«Ես բարձրաձայնում եմ այս դեպքի մասին, որովհետև հաջորդ անգամ, եթե էլի հարձակվի երեխաների վրա, մարդիկ հանգիստ չեն նստի, կգնան ու կվնասեն: Թող համապատասխան մարմինները զբաղվեն այդ շներով, պատվաստեն, որպեսզի ոչ շները տուժեն, ոչ էլ երեխաները»,- նշեց 17-ամյա աղջկա մորաքույրը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կան գրեթե 4000 թափառող շներ
- Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին
- Թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման քայլեր են ձեռնարկվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան