Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0% գնաճ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ այս տարվա նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 2.7% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:
Ըստ վիճակագրության, յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.5% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`0.7% գնաճ:
Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.3%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.2% գնանկում:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնանկում:
Նշենք նաև, որ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնանկում: