Սպիտակի բնակչության մոտ 20 տոկոսն ապրում է տնակներում
«Սպիտակ քաղաքը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ ամբողջությամբ ավերվել էր, բնակֆոնդից, արտադրական մակերեսներից ոչինչ չէր մնացել, իսկ այսօր արդեն ունենք քաղաք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը:
Նա նշեց, որ քաղաքում դեռ շատ անելիքներ կան՝ լուծել անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները, աշխատատեղեր չկան, ենթակառուցվածքների խնդիր էլ կա: Գագիկ Սահակյանն ասաց, որ քաղաքի բնակչության մոտավորապես 20 տոկոսը՝ 1200 ընտանիք, ապրում է տնակներում:
«Քննարկվում ենք բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի անօթևան ընտանիքների բնակապահովման խնդիրները կարողանանք լուծել: Իհարկե, տարբեր եղանակներով, մոտեցումները տարբեր են: Վերջնական որոշման դեռ չենք հանգել: Քննարկումներ եղել են, կան տարբեր առաջարկներ, պետք է գտվի օպտիմալ, ամենահարմար տարբերակը: Կարծում եմ՝ մոտ ապագայում այս խնդիրը կլուծվի»,- ասաց Սպիտակի քաղաքապետը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ֆինանսական միջոցների ներգրավում, նաև դեռ չափորոշիչներ չունեն, թե նրանցից ովքեր կարող են շահառու համարվել, ովքեր՝ ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակում բացվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը
- Նիկոլ Փաշինյանը՝ երկրաշարժից անօթևան մնացած բնակիչների խնդրի մասին
- 31 տարի. Չսպիացած վերք