Էրդողանին հրավիրել են Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրատոմս է փոխանցվել՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվակում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը: Մոսկվան սպասում է նրա որոշմանը: Այս մասին Ռիա նովոստիին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանության մամուլի գործերով կցորդ Իրինա Կասիմովան:
«Թուրքիայի նախագահի անունով հրավիրատոմսը փոխանցվել է: Սպասում ենք որոշման»,- ասել է նա:
Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին չեզոք դիրք էր գրավել և միացել էր հակահիտլերյան կոալիցիային միայն 1945-ի փետրվարին, երբ պատերազմ էր հայտարարվել Գերմանիայի դեմ: Բայց ռազմական գործողություններին թուրքական բանակը չի մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան