Այո, պարգևավճարներ տրվելու են.ֆինանսների նախարար
Այո, պարգևավճարներ տրվելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պարգևատրումներ լինելո՞ւ են։
Նրա խոսքով՝ պետք է առհասարակ կարևորել վարձատրության համակարգը, այլ ոչ թե պարգավճարը։
«Այս ժամանակահատվածին վերաբերվում ենք որպես միջանկյալ, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը»,- ընդգծեց նա։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ պետական և մասնավոր հատվածում այս կամ այն աշխատատեղի համար վարձատրության համակարգը ենթադրում է, որ պետք է լինի համադրելի, հակառակ դեպքում, մշտապես կունենան իրավիճակ, որ այդ վարձատրությամբ հնարավոր չէ պետական համակարգում նորմալ մասնագետ ունենալ։ Ըստ նրա՝ աշխատատեղի համար պետք է լինի վարձատրությունը, այլ ոչ թե նրա համար, թե որ համակարգում է այդ աշխատատեղը տեղակայված։
«Այո, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն պարգևավճարներ տալու: Դրանք կառաջացնե՞ն նույն արձագանքն, ինչ անցած տարի, թե ոչ, կյանքը ցույց կտա», - նշեց Ատոմ Ջանջուզյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում