Սպիտակում բացվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը
Սպիտակ քաղաքում ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին բացվեց ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի (1917-2015 թթ.) հուշարձանը: Քանդակագործն է Լևոն Թոքմաջյանը: Հուշարձանի բացման արարողության ժամանակ հայտարարվեց, որ անուրանալի է Քըրք Քըրքորյանի ավանդը Հայաստանի զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Քըրք Քըրքորյանի բարեգործությամբ «Լինսի» հիմնադրամի կողմից 2001 թվականից Հայաստանում իրականացվել են ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրեր:
«Լինսի» հիմնադրամի միջոցներով Սպիտակ քաղաքում երկրաշարժից տուժած շրջաններում կառուցվել են հարյուրավոր նոր տներ: Մասնավորապես, կառուցվել է Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3 թաղամասերը 67 շենքերով 524 բնակարանով: Կառուցվել նաև թիվ 1 դպրոցի մասնաշենքը, մարզադահլիճը, տրամադրվել է գույք:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար անձիք ու սպիտակցիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան