Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել
Պետական Էրմիտաժի 255-ամյակի առթիվ այսօր թանգարանի մուտքն անվճար է: Այդ իսկ պատճառով Էրմիտաժի մոտ՝ ամբողջ Պալատական հրապարակով, մեծ հերթեր են գոյացել: Գազետա.ռու-ն գրում է, որ այսօր առավոտից Պալատական հրապարակում սկսել են ցուցադրել բելգիացի մշակույթի գործիչ Յան Ֆոբրի «Սերը բարձրագույն ուժ է» ֆիլմը, որտեղ նա ասպետական հագուստով շրջում է ամբողջ Ձմեռային պալատի և Նոր Էրմիտաժի սրահներով՝ երդում տալով արվեստին:
Էրմիտաժը նշում է իր հիմնադրման օրը Սուրբ Եկատիրինայի տոնին, քանի որ Էրմիտաժի համար առաջին հավաքածուն ձեռք է բերել Եկատիրինա Մեծը:
Նշենք, որ Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա