Արթուր Սողոմոնյան. 2019 թ-ի դեկտեմբերի 6-ն, անշուշտ, հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն էր
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Փյունիկի» կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանին ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելուն.
«2019 թ-ի դեկտեմբերի 6-ն, անշուշտ, հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն էր:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց նախագահության և ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուների վերջնական ցանկը:Եվս մեկ անգամ ֆուտբոլի պաշտոնյաները ցույց տվեցին իրենց լիակատար նվիրվածությունը կողմնակալությունը և որևէ տեսակի օբյեկտիվության բացակայությունը ՝ թաղելով բոլորի հույսը՝ ամեն ինչ դեպի լավը փոխելու:
Որոշման կայացման սկզբունքը ի սկզբանե տրամաբանական չէր:Թեկնածուներից մեկը որոշում է, թե մրցակցիներից ում հեռացնի պայքարից, իսկ ում՝ ոչ: Իմ կարծիքով հեռացվեց ամենաուժեղ և անկախ մրցակիցը՝ Արսեն Աղաջանյանը:
Եթե ակումբները, որտեղ երկար տարիներ անկացրել է Արսեն Աղաջանյանը, Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ չեն,նշանակում է նրանք պրոֆեսիոնալ չե՞ն: Նրանք, ովքեր կայացրեցին այդ որոշումը, հավանաբար տեղյակ չեն, որ ըստ կանոնադրության, թեկնածուն պետք է երկու տարի առընչություն ունենա ֆուտբոլի հետ՝ ներառյալ սիրողական ֆուտբոլը, խոսք չի գնում պրոֆեսիանալ սպորտի մասին:
Գործադիր կոմիտեի թեկնածուների ճնշող մեծամասնությունը, այդ թվում ՝ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը, չեն կարողանա հաստատել, որ նրանք երկու տարի ներգրավված են եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, և, հետևաբար, նաև ընտրվելու իրավունք չունեն, բայց, հասկանալի պատճառներով, հեռացվեց միայն «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի թեկնածու Արսեն Աղաջանյանը:
Հայկական ֆուտբոլի ներկայիս իրավիճակն աբսուրդ է հիշեցնում:Նախագահության երկու հիմնական թեկնածուն այն մարդիկ են, ովքեր վերջերս են հայտարարել, որ հրաժարական են տալիս, քանի որ իրենց պարտականությունների մեջ չեն հաջողվել և հայկական ֆուտբոլը բերել են ամբողջական փլուզման և հետո նրանք առաջադրեցին իրենց թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Միևնույն ժամանակ, նրանցից մեկը նաև ակումբի սեփականատեր է:Երրորդ թեկնածուն `Խորեն Հովհաննիսյանը, վայելում է երկրպագուների աջակցությունը, բայց, ցավոք, քիչ հնարավորություններ ունի:
Արմեն Մելիքբեկյանն ունի ներկայից ֆեդերացիայի աջակցությունն ու ռեսուրսները, իսկ Թովմաս Գրիգորյանն ունի նախորդ ֆեդերացիայի աջակցությունը:Ակնհայտ է, որ եթե նրանցից մեկը հաղթի, ապա դրական փոփոխության պետք չէ սպասել. կամ կմնանք նույն տեղում, կամ ավելի հետ կգնանք:Ինձ համար իսկապես ցավալի է դիտել կատարվածը: Մնում է հուսալ, որ որոշ ժամանակ անց տեղի կունենան հաջորդ ընտրությունները, և նրանք, ովքեր պատասխանատվություն են կրելու աշխատանքի անբավարար արդյունքների համար, իրավունք չեն ունենա առաջադրել իրենց թեկնածությունը բարձր պաշտոնների համար»: