Թրամփը պահանջում է ՀԲ-ից Չինաստանին գումար չտալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը պետք է դադարեցնի Չինաստանին վարկ տալ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը գումարային միջոցներ հատկացնում Չինաստանին: Մի՞թե դա հնարավոր է: Չինաստանը շատ փող ունի, իսկ եթե ոչ, նրանք դա ստեղծում են: Դադարեցրեք»,- գրել է Թրամփը Թվիթերում:
Չինաստանն ու ԱՄՆ-ն ավելի քան մեկ տարի գտնվում են «առևտրային պատերազմի» մեջ: Երկրները բազմիցս ներդրել և մեծացրել են փոխադարձ առևտրային տուրքերը: Աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային վեճը բացասաբար է անդրադառնում ընդհանուր տնտեսական աճի վրա: