Հայաստանում կթույլատրեն կառուցել մինչև 24 հարկանի շենքեր
Հայաստանի, ըստ սեյսմակայուն շինարարության գործող նորմերի, կարելի է կառուցել մինչև 16 և մինչև 18 հարկանի շենքեր կախված կառուցվածքային առանձնահատկությունների: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ նոր նորմերը, որոնք շուտով կընդունվեն, թույլատրվում է կառուցել մինչև 24 հարկանի շենքեր:
«Կան շատ ավելի մեծ սեյմիկ վտանգ ունեցող երկրներ ու տարածքներ՝ Չինաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Մալազիա և այլն, բայց այնտեղ կառուցում են 50, 60, 70 հարկանի շենքեր: Այստեղ հարցն այն է, որ կարելի է կառուցել, բայց անպայման պետք է կառուցել համապատասխան սեյսմակայունությամբ, կառուցել ճիշտ նորմերով, խելքով, մտածել ներկա ու ապագա սերունդների մասին»,- ասաց նա:
Հ.Պետրոսյանն ընդգծեց, որ սեյսմակայուն բարձրահարկեր կառուցելու մեխանիզմներ կան, պետք է հետևել դրանց:
Հարցին՝ Երևանում ցնցումների դեպքում ավելի ռիսկային ո՞ր թաղամասի շենքերին են, նա նշեց, որ այն շենքերը, որոնք կառուցվել են 1989 թականից առաջ: Դրանք հիմնակում 4-5 հարկանի քարե շենքերն են: Օրինակ, նման շենքեր կան Աջափնյակում: Նման շենքերը կարիք ունեն ուժեղացման, ամրացման, կամ նորերով փոխարինվեն:
Ինչ վերաբերում է հետերկրաշարժման շենքերին, Հ.Պետրոսյանն ասաց, որ արդեն 2006 թվականից գործում է սեյսմակայանուն շինարարության ազգային նորմերը, որտեղ Երևանի տարածքը գնահատվում է 9 բալ և ավելի. «Այսինքն բոլոր շենքերը, որոնք կառուցվում են Երևանում, նաև Վանաձորում և Գյումրիում, պարտադիր պետք է համապատասխանեն 9 բալ սեյմիկ ուժգնության պահանջներին»:
Հարցին, թե կա՞ն հստակ նորմեր, թե շենքերի միջև որքան հեռավորություն պետք է լինի, նա պատասխանեց, որ կան տարբեր քաղաքաշինական նորմեր, բայց իրենց ծառայությանը հետաքրքրող սեյսմակայունության նորմերում հստակ թիվ չկա, որ մի շենքը մյուսից պետք է հեռու լինի կոնկրետ այդքան մետր: Նա հավանական համարեց, որ մյուս ծառայությունների նորմերում, պահանջներում լինեն:
«Մեր դեպքում պահանջն այն է, որ եթե շենքերը մոտիկ են կառոցում, կարող են լինել սեյսմիկ կարաններ, որովհետև մեր ծառայության մտահոգությունը սեյսմիկան է: Նորմերում հստակ նշված են, որ շենքերը կառուցել այնպես, որ մեկը մյուսի շենքի արևի լույսը չփակի»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է
- 2020-ին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 226 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն
- Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք