Նոբելյան մրցանակը որևէ կերպ չի ազդի դրող Պետեր Հանդկեի կյանքի վրա
Ավտսրիացի գրող Պետեր Հանդկեն խոստովանել է, որ 2019 թվականի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալը ոչինչ չի փոխի իր կյանքում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է շվեդական ակադեմիայում ասուլիսի ժամանակ:
«Մրցանակը ոչինչ չի փոխի: Ես ոչնչում վստահ չեմ, բացի դրանից՝ ոչինչ»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Հանդկեին մրցանակ շնորհելու մասին նոբելյան կոմիտեի որոշումն առաջացրել էր քննադատության և բողոքի ալիք: 1996 թվականի նրա էսսեից մեջբերումները նրա հակառակորդներն օգտագործում էին որպես գլխավոր փաստարկ այն մասին, որ գրողը հերքում է բոսնիացիների ցեղասպանությունը: Ստոկհոլմում Նոբելյան շաբաթվա ընթացքում կանցկացվեն բողոքի ակցիաներ և ասուլիսի ժամանակ գրողին հարցրել են, թե ինչ կասի այդ ակտիվիստներին:
«Երբ 3-4 տարի առաջ ես Օսլոյում էին, որտեղ ինձ մրցանակ տվեցին, այնտեղ ևս բողոքներ էին, իմ հետևից անգամ գոռում էին ֆաշիստ: Ես կանգնեցի և ցանկացա խոսել նրանց հետ, սակայն ցուցարարները չցանկացան: Չգիտեի, ինչպես արձագանքել, իսկ երկխոսությունն անհնար էր: Կարող է դուք ինձ հուշեք, խորհուրդ տաք, թե ինչպես արձագանքեմ »,- ասել է Հանդկեն:
Նա նաև նշել է, որ կցանկանար հանդիպել երկու մոր հետ՝ սերբական ու բոսնիական կողմերից, որոնք չեն լինի կազմակերպության անդամ: Հանդկեն ասել է, որ իրեն տեղեկացրել են, որ դա անհնար է: Ամերիկացի լրագրողի հարցը՝ ցեղասպանությունը հերքելու մասին, անպատասխան է մնացել:
Շվեդական ակադեմիան 2018 թվականի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնել է լեհ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկին, իսկ 2019-ինը՝ ավստրիացի գրող Պետեր Հանդկեին: Վերջինս ստացել է «աշխատանքի համար, որը հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա