Ռոբերտ դե Նիրոյի ամենաբարդ դերը
«Օսկարի» դափնեկիր Ռոբերտ դե Նիրոն պատմել է այն մասին, թե կինոյում մարմնավորած իր դերերից որն է եղել իր համար ամենաբարդը: kulturomania.ru կայքը, հղում անելով THR-ին, գրում է, որ, նրա խոսքով, իր կարիերայի 50 տարիների ընթացքում դժվար է եղել պատրաստվել Ջեյք ԼաՄոտտայի դերին, որն նա խաղացել է կենսագրական «Կատաղած ցուլը» ֆիլմում, որի ռեժիսորն է Մարտին Սկորսեզեն:
Դերասանը հիշել է, որ մի օր նա փողոցում հանդիպել է ԼաՄոտտային, որն արդեն թողել էր իր կարիերան և շատ գիրացել է: Դե Նիրոն տպավորված է եղել բռնցքամարտիկի այն ժամանակվա և ռինգում աշխատելու ժամանակ տեսքի հսկայական տարբերությունից, և նա որոշել է ստանձնել այդ դերը: Դե Նիրոն նշել է, որ կերպարի վրա աշխատելիս կարդացել է ԼաՄոտտայի հուշերը և հատուկ քաշ է հավաքել:
Ջեյք ԼաՄոտտայի դերի համար դե Նիրոն «Օսկար» մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա