Փյունիկը իր դժգոհությունն է հայտնել ՀՖՖ որոշման վերաբերյալ
Երևանի «Փյունիկը» հայտարարություն է տարածել ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 6-ին կայացած ժողովում ընդունած որոշման վերաբերյալ:
Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության որոշմամբ` զրկել մեր թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից:
Մենք միանգամայն համոզված ենք, որ ներկայացված փաստաթղթերը լիովին համապատասխանում են ՀՖՖ կանոնադրության պահանջներին: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ընտրական իրավունքի մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիան, որը փաստացի ղեկավարվում է այս պաշտոնին հավակնող անձի կողմից, ստեղծելով շահերի ակնհայտ բախում, ինչն ինքնին հակասում է արդար և օրինական ընտրությունների տրամաբանությանը:
Կարծում ենք, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարների այս հերթական, ոչ կառուցողական քայլը ուղղված է ոչ միայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածույի, այլև ողջ հայկական ֆուտբոլի դեմ անցյալի վատագույն ավանդույթներով:
Ցավոք սրտի, նախագահական և գործադիր կոմիտեի անդամների գալիք ընտրությունները վերածվել են հերթական քաղաքական պայքարի, իսկ ֆուտբոլի շահերն ու զարգացումը հետ են մղվել երկրորդ պլան: Կողմնակալ որոշումների սկզբունքները հայկական ֆուտբոլում արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ և արդեն իսկ հանգեցրել են կործանարար հետևանքների:
Վստահ ենք, որ նման պայմաններում անիմաստ է հայկական ֆուտբոլի լուրջ զարգացման կամ ապաքինման որևէ հույս փայփայել»:
««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության որոշմամբ` զրկել մեր թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից:
Մենք միանգամայն համոզված ենք, որ ներկայացված փաստաթղթերը լիովին համապատասխանում են ՀՖՖ կանոնադրության պահանջներին: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ընտրական իրավունքի մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիան, որը փաստացի ղեկավարվում է այս պաշտոնին հավակնող անձի կողմից, ստեղծելով շահերի ակնհայտ բախում, ինչն ինքնին հակասում է արդար և օրինական ընտրությունների տրամաբանությանը:
Կարծում ենք, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարների այս հերթական, ոչ կառուցողական քայլը ուղղված է ոչ միայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածույի, այլև ողջ հայկական ֆուտբոլի դեմ անցյալի վատագույն ավանդույթներով:
Ցավոք սրտի, նախագահական և գործադիր կոմիտեի անդամների գալիք ընտրությունները վերածվել են հերթական քաղաքական պայքարի, իսկ ֆուտբոլի շահերն ու զարգացումը հետ են մղվել երկրորդ պլան: Կողմնակալ որոշումների սկզբունքները հայկական ֆուտբոլում արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ և արդեն իսկ հանգեցրել են կործանարար հետևանքների: Վստահ ենք, որ նման պայմաններում անիմաստ է հայկական ֆուտբոլի լուրջ զարգացման կամ ապաքինման որևէ հույս փայփայել»:
Հիշեցնենք, որ «Փյունիկի» առաջադրած թեկնածուի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը գործկոմը մերժել էր` այն համարելով կանոնադրությանը չհամապատասխանող: