Գնաճ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.0 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:
Մասնավորապես, ինչպես տեղեկանում են Վիճակագրական կոմիտեից, 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.2%, կահույքի և կահավորանքի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, գրասենյակային պարագաների՝ 0.3%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 0.8%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 1.3%, հագուստի 1.5% գնաճ:
Միաժամանակ, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 0.8%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.6%-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.3%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը՝ 0.1%-ով, իսկ գորգերի և հատակի ծածկերի, դեղագործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.2% գնանկում և դիզելային վառելիքի 0.2% գնաճ: 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 10.2% և 9.3%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.5% և 7.1%-ով