Խորհուրդներ մասնագետից՝ երկրաշարժի դեպքում
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մի քանի խորհուրդներ տվեց, որոնց պետք է հետևել երկրաշարժի ժամանակ: Նա նախ ընդգծեց, որ չպետք է խուճապի մատնվել, քանի որ այն որևէ մեկին օգուտ չի բերի:
«Պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում, երկրաշարժը միշտ անսպասելի է լինում, դրա համար խուճապը պետք է բացառել»,- ասաց նա:
Երկրաշարժի դեպքում եթե մարդիկ գտնվում են շենքի չորրորդ և ավելի բարձր հարկերում, լավ կլինի, որ սպասեն և առաջին հարվածներն ընդունեն բնակարանում՝ կրող պատի բացվածքում կամ կրող պատերի անկյունում: Կարելի է նաև թաքնվել սեղանի տակ, բայց բռնել սեղանի ոտքերը, որպեսզի այն չշարժվի:
«Բարձրահարկ շենքերի վերելակների մոտ սովորաբար խցանումներ են լինում, հոսանքն է անջատվում, կարող է մուտքը փլվի: Դրա համար խորհուրդ չի տրվում չորրորդ և ավելի բարձր հարկերից անմիջապես դուրս գալ: Առաջին ցնցումներից հետո նոր պետք է դուրս գալ»,- խորհուրդ տվեց մասնագետը:
Եթե մարդիկ գնվում են շենքի 1-3 հարկերում, ճիշտ կլինի դուրս գալ և կանգնել շենքից հնարավորինս հեռու տարածք, բայց ոչ փողոցի բանուկ մայթում, ոչ էլեկտրական սյուների տակ: Նա ընդգծեց, որ նույնիսկ գտնվելով փլատակների տակ, չպետք է հուսահատվել, քանի որ իրենց փնտրում են:
«Պետք է իմանալ, որ ձեզ փնտրում են, ձեր մասին մտածում են, անպայման կգտնեն: Խնայել ուժերն ու հնարավորության դեպքում, եթե ձեռքի տակ փայտ, քար կա, հարվածել և աղմուկ ստեղծել, ձայն հանել, որպեսզի փրկարարները լսեն ու գան օգնության»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կթույլատրեն կառուցել մինչև 24 հարկանի շենքեր
- Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է
- 31 տարի. Չսպիացած վերք
- Երկրաշարժ՝ Շիրակի մարզում
- Երկրաշարժ Շիրակում
- Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում
- Երկրաշարժ՝ Արցախում
- Երկրաշարժ՝ Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք
- Նոր երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք
- 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Սյունիքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է