Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. նոյեմբերը 2018թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.0%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.1%:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.05% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.03% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավավռում : Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.1%-ով: