2019-ի վատագույն ֆիլմերը
Variety հրատարակության կինոքննադատներ Փիթեր Դեբրուժն ու Օուեն Գլիբերմանը կազմել են 2019 թվականի վատագույն ֆիլմերի հակավարկանիշը: Ցուցակում 10 ֆիլմ է:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Դեբրուժի վարկածով վատագույն ֆիլմերի հնգյակը գլխավորում է Թիմ Բարթոնի «Դամբոն»: Ֆիլմը «Դիսնեյի» 1941 թ. համանուն մուլտֆիլմի ադատպացիան է: Երկրորդ տեղում է ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանի «Ապակի» ֆիլմը, երրորդը՝ Ջերեմի Սավիլի «Լակիշի» ֆիլմը: Հակավարկանշային ցուցակում է նաև Սթիվեն Նայթի «Գայթակղության ծովը» և Դենի Բոյլի «Yesterday» ֆիլմերը:
Գլիբերմանի վարկածով, վատագույն ֆիլմերի հնգյակը գլխավորում է Ֆելիքս Գարի Գրեյի «Սևազգեստ մարդիկ։ Ինթերնեյշնլ» մարտաֆիլմը: Երկրորդ տեղում է Էմիլիա Քլարկ մասնակցությամբ ռեժիսոր Փոլ Ֆիգի «Սուրբ ծնունդ երկուսի համար» ֆիմը, երրորդ տեղում է «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի վերջին կես ժամը: Կինոքննադատին դուրս չի եկել, թե ինչպես է ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն վերաշարադրել Չարլզ Մանսոնի հանցագործության պատմությունը: Հնգյակում են նաև «Պոկեմոն» և «Անաբելի անեծքը 3» ֆիլմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա