2019-ի ամենաբարձր վարձատրված երաժիշտները
Forbes ամսագիրը կազմել է 2019 թվականին ամենաբարձր վարձատրված երաժիշտների վարկանշային ցուցակը: Վերջին հինգ տարում երկրորդ անգամ ամենամյա վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը 185 միլիոն դոլար ցուցանիշով: ԶԼՄ-ների տվյալներով, նման եկամուտ նա ձեռք է բերել գովազդային պայմանագրերի, համերգային շրջագայության եզրափակիչ մասի շնորհիվ:
Երկրորդ տեղում է Քանյե Ուեսթը 150 միլիոն դոլարով, երրորդում՝ բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը 110 միլիոն դոլարով: Նրանց հաջորդում են The Eagles-ը՝ 100 միլիոն դոլարով, Էլթոն Ջոնը՝ 84 միլիոնով, Jay-Z -ին Բեյոնսեի հետ՝ 81 միլիոնով:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում վարկանշային ցուցակի տասը մասնակիցները կարողացել են վաստակել ավելի քան 1 միլիարդ դոլար: Նախորդ տարի այն կազմում էր 886 միլիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա