ԱԻՆ. Մեր տարածաշրջանը տևական ժամանակ գտնվելու է տաք օդային զանգվածների տիրապետման գոտում
Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանի նվազում՝ նույնպես։ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե լինեն, քանի որ մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։