Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ
Լրագրողների դժգոհություններն ավելացել են պետական մարմիններից տեղեկություններ ստանալու առումով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Սա կապում ենք լայվերի հետ, որովհետև շատ հաճախ պետական մարմինների այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են հասարակայնության և մամուլի հետ կապերով, հույսը դնում են նրա վրա, որ շեֆերը հեսա կմտնեն Ֆեյսբուք կամ ժամանակակից այլ տեխնոլոգիաներ օգտագործելով՝ ինչ-որ պետք է ասել, կասեն, անտեսվում է կարևոր տեղեկատվությունը կայքերում տեղադրելու, հանրությանը տրամադրելու կամ հարցումներին հնգօրյա ժամկետում պատասխանելու անհրաժեշտությունը: Պատասխանները կամ սպառիչ չեն լինում, կամ ֆորմալ բնույթ են կրում: Դժգոհություններն ավելացել են, լուրջ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա»,- նշեց նա:
Աշոտ Մելիքյանն ասաց, որ պետության առաջին դեմքերից պետք է սկսվի տեղեկատվության ազատությունն էլ, թափանցիկությունն էլ, հաշվետվողականությունն էլ հասարակության առջև:
«Հետհեղափոխական Հայաստանին ուղղակի հարիր չէ, երբ պետության առաջին երեք դեմքերի գնումները մնում են պետական գաղտնիք: Պետության առաջին երեք դեմքերի գոնե ամենապակասն արարողակարգային գնումները չպետք է լինեն պետական գաղտնիք, պետք է լինեն բաց: Թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը չի լինում առանց պետության առաջին երեք դեմքերի»,- ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Թրանսփարենսի ինթերնեշնլ». Վերջին մեկուկես տարում որոշ գործընթացներ այն արագությամբ չեն ընթացել, որով արժեր
- Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ դարձել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին