Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։
«Որոշեցի դատախազ Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել»,-որոշման եզրափակիչ մասն ընթերցեց դատավոր Պապոյանն ու նիստը հայտարարեց փակված։
Հիշեցնենք, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։
Մասնավորապես, դատախազը հղում էր արել 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։ Բաղդասարյանի խոսքով, այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունն տվյալ գործին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առարկել են, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դատախազի կողմից հիշատակված գործը որևէ կերպ չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշել է, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրավական հիմքերը բացակայում են։
Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, սա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը խորհրդակցական սենյակում է
- Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին