Մոսկվայի ծննդատան նախկին հայ վարիչը կալանավորվել է
Սավելովյան դատարանը կալանավորել է №27 ծննդատան Մոսկվայի մասնաճյուղի նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին: Նա մեղադրվում է միանգամից երկու հոդվածով՝ «անբարեխղճություն» և անվտանգության պահանջներին չհամապատասխանող «ծառայությունների մատուցում»։ Այս մասին գրում է mk.ru կայքը:
Գործում այժմ 4 դրվագ է նշված՝ չորս տուծաժ հղիներ։ Ծննդկաններից մեկը պատմել է, որ հենց վարիչի հսկողության տակ է անցել իր ծննդաբերությունը, որն ավարտվել է նորածնի մահով: Կինը պատմել է, որ երեխան եղել է առողջ և հասուն, իսկ ծառայությունների համար նա վճարել է 160 հազար ռուբլի։ Նա պատմել է, որ երեխային վարակել են, ինչը հանգեցրել է սեպսիսի, ուղղակի թողել են, որ նորածինը մահանա։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ կապ են պահում ռուսական համապատասխան մարմինների հետ Մարինա Սարմոսյանի դեմ հարուցված քրեական գործով: Այդ հարցը գտնվում է դիվանագիտական ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան