Նոր Զելանդիայում հրաբխային ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ (White Island – Սպիտակ կղզի) կղզում հրաբխի ժայթքման արդյունքում 5 մարդ է զոհվել։ Այս տվյալները հաստատել է ոստիկանությունը։
Նշվում է, որ փրկարարների աշխատանքը բարդ է, քանի որ մոխրի մեծ շերտը ծածկում է կղզու ողջ տարածքը: Այժմ շտաբը խորհրդակցում է փորձագետների հետ՝ որոշելու կղզում որողական գործողությունների ամենամոտ հնարավոր սկիզբը: Գրում է Tass-ը։
Նշվում է, որ հրաբուխը ժայթքել է տեղի ժամանակով 14: 15-ին (Երևանի ժամանակով 03:15-ին): Հայտնի է նաև 23 վիրավորների մասին: Ըստ ոստիկանության տվյալների, ժայթքման պահին կղզում գտնվել է մոտ 50 մարդ:
White Island-ը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին է: Նախորդ ժայթքումը գրանցվել է 2012-ի վերջին `2013-ի սկզբին: Կղզին բաց է տուրիստական ուղևորությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում