«Սանիթեք»-ի հայտարարությունը
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին:
«Այն, ինչ տեղի է ունենում ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս: Օրինակ, քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին:
Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation):
Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը: Կառավարությունը որևէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ ձախողվեցին «ՍանիՏեքի» հետ բանակցությունները, կամ՝ արբիտրաժի տխուր հեռանկարը. 168.am
- Քաղաքապետարանի և «Սանիտեկ»-ի չարաշահումների հետևանքով Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել
- «Ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիրը «ՍանիՏեք»-ի հետ». Բաբկեն Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում