Հայաստանից սովորելու շատ բաներ ունենք. Վրաստանի փոխվարչապետ
«Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում մեր երկրների միջև հաստատված գործընկերային կառուցողական ուղղությունները։ Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումները ունեն առանցքային նշանակություն՝ հատկապես բարեփոխումների արդյունքների գրանցման առումով։ Այս համատեքստում անկախ, կոռուպցիայից զերծ և հաշվետու դատական համակարգի առկայությունը մեր երկրում ունի կենսական նշանակություն»,- այս մասին այսօր Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի ընթացքում նշեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով երկրում իրականացված դատաիրավական բարեփոխումներին։
Ավինյանի խոսքով, հասարակության վստահության բարձրացումը դատական համակարգի նկատմամբ ՀՀ կառավարության համար նպատակային է. «Այս նպատակը անպայման հաջողության է հասնելու։ Հայաստանի և Վրաստանի դատական համակարգերի առջև ծառացած են նմանատիպ խնդիրներ, և երկու պետություններն էլ ի վիճակի են այս խնդիրները հաղթահարել համատեղ ոլորտային համագործակցության միջոցով։ Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել ննաև մյուս ոլորտների համար։ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է ջանքեր գործադրել՝ ամրապնդելու Վրաստանի հետ համագործակցական կապերը»։
Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի խոսքով, կարևոր է, որ երկու պետությունները կարողանան փոխանակվել լավագույնփորձով և ստացված արդյունքներով։
«Ես հավատում եմ, որ պատմականորեն բարեկամ երկու երկրները կարող են ունենալ շատ արդյունավետ երկխոսություն՝ կապված մարդու իրավունքների և դատական համակարգի բարեփոխումների համար։ Այժմ մեր դատական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առջև։ Վերջին տարիների ընթացքում այս համակարգերում Վրաստանը ունեցել է բավականին մեծ հաջողություն՝ բացառելով կոռուպցիան։ Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել ինստիտուցիոնալ ժողովրդավարության։ Բայց, այստեղ կարևոր է նշել, որ ցանկացած բարեփոխում անելու համար պետությունը պետք է նախ իր առաջնահերթություններն ունենա։ Չկա կոնկրետ բաղադրատոմս, որով պետք է առաջնորդվել։ Կարևոր է լսել բոլորի կարծիքներն ու ա նել այն, ինչը պետք է քո պետությանը։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի մեր փորձը փոխանցենք Հայաստանին։ Իհարկե, ինքներս էլ Հայատսանից սովորելու շատ բաներ ունենք, քանի որ արդարադատության ոլորտում կան քայլեր, որոնցով Հայաստանը մեզնից առաջ է»,- նշեց Թեա Ցուլուկիանին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան