Երևանում փրկել են գետնանուշից խեղդվող մեկ ու կես տարեկան երեխայի կյանքը
Երևանում բժիշկներին հաջողվել է փրկել գետնանուշից խեղդվող փոքրիկի կյանքը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում են, որ կենտրոն է դիմել հարևանությամբ բնակվող մի կին` ահազանգելով, որ մեկ ու կես տարեկան որդին խեղդվում է։
Երեխայի մոտ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ: Պատճառը եղել է կուլ տված գետնանուշը։ Մայրը փորձել է դուրս հանել գետնանուշը, սակայն դրա մի մասը մնացել է կոկորդում, այդ ընթացքում երեխան կորցրել է գիտակցությունը:
Բժիշկները պարզել են, որ երեխայի մոտ եղել է ասֆիքսիա ( շնչահեղձություն), լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ: Վերակենդանացման բաժանմունքի վբուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն: