Վարորդների տուգանային միավորների մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց
ԱԺ-ն այսօր՝ հերթական նիստի ընթացքում, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց վարորդների տուգանային միավորների մասին օրինագիծը։ Այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։
Տուգանային միավորների համակարգը կգործարկվի տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների դեպքում։
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել էր ՀՀ կառավարությունը:
Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան