WADA-ն կոչ է անում Ռուսաստանին ամբողջովին հեռացնել oլիմպիական խաղերից
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հանձնաժողովի անդամները մտադիր են Ռուսաստանի մարզիկներին զրկել oլիմպիական խաղերում հանդես գալու իրավունքից: Այս մասին գրում է Gazeta-ն։
Հանդիպմանը որոշվել է, որ ստեղծված իրավիճակում միայն այդպիսի տարբերակն է միակ արդարը: Այս կարծիքին է հանձնաժողովի 17 անդաներից 9-ը՝ նախագահ Բեքի Սքոթի գլխավորությամբ:
Նրանք վստահ են, որ եթե որոշումը մեղմվի, ապա իրավիճակը դաս չի լինի, ինչը նշանակում է, որ «խարդախությունը, մանիպուլյացիան և խաբեությունը խրախուսվելու են»:
«Ռուսական դոպինգ սագան տեղի ունեցավ երեք օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, և այժմ կարող է ազդել չորրորդի վրա», - ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան