Արամ Օրբելյան. Չի բացառվում, որ դիմենք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով
«Դատարանի որոշումը կստանանք, գնահատական կտանք»,-դատական նիստի ավարտից հետո՝ մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու մասին որոշումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Արդյոք դատավորի վրա ճնշումներ եղե՞լ են, հարցին ի պատասխան, Օրբելյանն ասաց, դատախազների կողմից հրապարակվածը հիմք չէր ինքնաբացարկի համար, որոշումը ստանալուց հետո կստուգեն դատական ակտի հիմնավորվածությունը։
«Երբ ծանոթանանք որոշմանը, չի բացառվում, որ դիմենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, քանի որ մենք երկրորդ անգամ ենք տեսնում, որ Նոր տարվա նախաշեմին գործը ձգձգվելու միտում է ստանում և ազատության վերաբերյալ հարցը քննարկման առարկա չի դառնում»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ ակնկալում են, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում գործը կմակագրվի այլ դատավորի ու նիստ կնշանակվի։
Օրբելյանը համարում է, որ ոչ ցանկալի դատավորներին մարտի մեկի գործով վարույթից փորձում են հեռացնել, ինչը վտանգավոր վարույթի ցանկացած կողմի համար։
«Բավարար է գործի հետ կապված ցանկացած զրպարտչական հրապարակում, կամ դատավորը պետք է որևէ գործողություն չանի, կամ էլ գործ կհարուցի, կասեն ձեր մասով հրապարակում է եղել, ձեզ գործից հեռացնում ենք»,-ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ դատախազը միջնորդություն ներկայացնելիս վկայակոչեց 2019-ի մայիսի 21-ին armlur.am-ում հրապարկված «Դատավոր Պապոյանը հանցոգործության մասին հաղորդում է տալիս» նյութը։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը
- Դատարանը խորհրդակցական սենյակում է
- Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին