Փոխվարչապետ. Մենք մի կողմից բացառություն արեցինք, բայց օրակարգում մնացել է մի խնդիր
Հայաստանի կառավարության դեկտեմբերի 5-ին որոշմամբ կրկին թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով:
«Տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, ինչն ինքնին պարունակում է վտանգներ: Եթե փոփոխություններ չարվեն մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, պոտենցիալ հանրային վտանգ է: Այդ իմաստով մենք մի կողմից բացառություն արեցինք, ժամկետ տրամադրեցինք, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխությունը:
Նրա խոսքով, միաժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա պետք է աշխատեն. այդ տեխնիկական փոփոխությունն ինչպե՞ս է իրականացվում, ինչպե՞ս պետք է իրականացվի որպեսզի լինի անվտանգ:
«Տեխնիկապես բարդ խնդիր է, սովորական երևույթ չէ ղեկի տեղափոխումը, բայց պետք է անպայման լուծումներ գտնել»,- ասաց փոխվարչապետը:
Նա նշեց, որ իր հիշելով երեք ամիս ժամանակ է տրվում ղեկի տեղափոխություն իրականացնելու համար, բայց ընդգծեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե այն հանգամանքին, որ կարելի է այդպես շահագործել, այլ ուղղակի հնարավորություն ընձեռվեց, որպեսզի այդ մեքենաների տեխնիկական վերափոխումներն իրականացվեն Հայաստանի տարածքում, որից հետո նոր շահագործվեն:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ
- Կառավարությունը նորից թույլ տվեց ներկրել աջ ղեկով մեքենաներ, բայց որոշակի պայմաններով
- ՊԵԿ-ը՝ մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին
- Աջ ղեկով մեքենաների ժամկետի երկարաձգում մայիսից հետո չի լինելու
- Մինչև 2019 թ. մարտի 1-ը թույլատրվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը՝ ղեկը տեղափոխելու պայմանով
- Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան