Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում
Տոնական ծառը, որը տեղադրված է Բրիտանիայի Թրաֆալգարյան հրապարակում, Լոնդոնի բնակիչների կողմից կոչվել է «խղճուկ և հիվանդ ծառ», հայտնում է euromag.ru-ն:
Լոնդոնցիներին թվում է, որ ծառը այնքան էլ ճոխ և տոնական տեսք չունի:
Մեծ Բրիտանիայի հիմնական տոնածառն ամեն տարի նվիրում է Նորվեգիան: Ավանդույթը սկսվել է 1947 թ.-ից ՝հետպատերազմական ժամանակներից, երբ քաղաքի գանձարանը փող չուներ մեծ տոնածառի համար:
BBC-ի փոխանցմամբ՝ Վեստմենսթերյան խորհուրդը հայտարարել է, որ 21 մետր բարձրություն ունեցող եղևնին Լոնդոնին առատաձեռն նվեր է Օսլոյի բնակիչների կողմից: