Ֆինլանդիան կունենա աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը
34 տարեկան հասակում Սաննա Մարին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը՝ դառնալով Ֆինլանդիայում կոալիցիոն կառավարության ղեկավար:
Տրանսպորտի նախարարին Սաննա Մարինին ընտրել է նրա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետ Անտի Ռինեի հեռանալուց հետո։ Ակնկալվում է, որ նա կերդվի այս շաբաթ:
Սաննա Մարինը կգլխավորի 5 կուսակցությունների կոալիցիան, որոնց բոլոր ղեկավարները կանայք են:
Ինչպես գրում է BBC-ն, նախկին վարչապետ Ռինեն հեռացավ այն բանից հետո, երբ կորցրեց կոալիցիայի վստահությունը փոստային գործադուլի արդյունքում:
Երբ նա ստանձնի պաշտոնը, Սաննա Մարին կլինի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը: Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդերնը 39 տարեկան է, իսկ Ուկրաինայի վարչապետ Գոնչարուկը՝ 35:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում