Ադրբեջանին՝ աղերս չունենաք
Բրատիսլավայում իրավիճակի, հատկապես՝ ԱԳ նախարարների հայտարարությունների արձագանքները ֆեյսբուքում մոնիտորինգելիս, հանդիպեցինք կարծիքի, ավելի ճիշտ՝ մտավախության, որի հետ կապված էլ դիմեցինք ՀՀ ԱԳՆ. «Կարծիք կա, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը իր ելույթից դուրս էր թողել «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է» հատվածը հենց բանակցության «շնորհիվ» ու դա սաղմնային փուլն էր Ադրբեջանի պահանջի՝ դուրս բերել հայաստանյան զորքերը Արցախից»։
Ինչին ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «Սա կարծիք է, որը որևէ աղերս իրականության հետ չունի»։
Մենք, իհարկե, ուրախ ենք։ Ճիշտ է՝ դիմելիս նպատակ ունեինք ավելի հանգամալից պատասխանի, սակայն տալ ՀՀ ԱԳՆ-ին հնարավորություն ուղղակի հերքել նման մտավախությունը, կամ կարծիքը, կամ ակնկալիքը՝ լրիվ գոհացնում է մեզ։
Ու եթե Ադրբեջանի ժողովուրդը, որ պիտի պատրաստվեր խաղաղության, հանկարծ մտքով նույնպես այդպիսի հնարավորություն է անցկացրել,Panorama.am-ը փոխանցում է՝ աղերս չունենաք՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ու վերջ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը. Առանց արհեստական ձգձգումների և պայմանների առարկայական բանակացություններ վարելու բարի կամք դրսևորել
- Արթուր Դանիելյան. ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը
- Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
- Զոհրաբ Մնացականյան. Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը
- ՀՀ ԱԳ նախարարն ու համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերը
- Նաիրա Զոհարաբյան. Շատ դեպքերում սոցիալական մեդիայում միայն նկարը տեսնելով՝ սկսում են հայհոյանքների տարափը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին