Լիդիանը դեֆոլտի նախազգուշացում է տվել՝ դեկտեմբերի 20-ի վերջնաժամկետով
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Լիդիան ընկերության սահմանած վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է:
«Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը շատ կարևոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև 2019թ․ դեկտեմբերի 20-ը։
Այս ընթացքում Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ Լիդիանը կարող է իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք։
Հավանաբար, դրանով է պայմանավորված, որ այս օրերին պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն փորձում են համոզել Ամուլսարի պահապաններին թույլ տալ Լիդիանին մտնել տարածք և ձմեռացման աշխատանքներ կատարել՝ չնայած անցած ձմեռ Լիդիանն արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլևս տարածք չի էլ մտել։
Իսկ մինչ այդ էլ, Լիդիանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ֆինանսական հաշվետվությունը, որն աուդիտ չի անցել, խոսում է ընկերության դեֆոլտի նախազգուշացումների մասին։ Վերը նշված հաղորդագրության մեջ Լիդիանը շարունակում է նաև սուտ տեղեկություններ գրել, օրինակ՝ իբր ԷԼԱՐԴ ընկերությունն Ամուլսարի ՇՄԱԳ զեկույցներին տվել է դրական եզրակացություն և միայն աննշան տեխնիկական առաջարկներ ներկայացրել, որոնք իբր Լիդիանը մեծամասամբ ընդունել է։
Ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն պարտավոր չէ սխալ տեղեկություններ, թերի ու գիտականորեն չհիմնավորված ՇՄԱԳ ներկայացրած ընկերությանը փրկել դեֆոլտից։ Ավելին՝ պետությունը պետք է հետաքննի ֆինանսական հնարավոր խարդախությունների ու ներդրողներին մոլորեցնելու բոլոր դրվագները և համապատասխան պատժամիջոցներ սահմանի»,- ասված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
- Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
- Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
- Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
- Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար
- «Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
- Քննարկվել են Ամուլսարի շահագործման հետ կապված Տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
- Անահիտ Բախշյան. Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
- Արմեն Սաղաթելյան. Հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում
- Արմեն Սաղաթելյան. Չպետք է ունենանք ոչ մի մենաշնորհ որևէ ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան