74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 30-ամյա օգնականի հետ
2018-ի նոյեմբերին Եվգենի Պետրոսյանը ամուսնալուծվել էր կնոջից և գործընկերոջից՝ Էլենա Ստեփանենկոյից, որի հետ նա ապրել էր 33 տարի: Ստեղծագործական և ընտանեկան զույգի բաժանման պատճառը երկրպագուներն անվանեցին Եվգենի Վահանովիչի 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովային:
Բրուխունովան, Տուլայից մի համեստ աղջիկ, որը նախ զբաղվում էր Ելենա Ստեփանենկոյի կայքով, այնուհետև հասավ Եվգենի Վահանովիչին: Հանդիպելով Պետրոսյանի հետ՝ Բրուխունովան այժմ Պետրոսյանի աջ ձեռքն է, իսկ վերջերս էլ արդեն դարձել է նրա կինը։
74-ամյա երգիծաբանի ու նրա 30-ամյա օգնականի ամուսնության մասին «КП»-ին պատմել է նրանց մտերիմը:
«Նրանք ամուսնացան դեկտեմբերի սկզբին», - ասել է Պետրոսյանի ընկերը:
Նշվում է, որ Տատյանան Instagram-ում տեղադրել էր հարսանեկան ծաղկեփնջի լուսանկար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան