Ո՞վ կլինի Պոլսի 85-րդ պատրիարքը. նախնական արդյունքներ
Նախօրեին` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքը ընտրել է պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։
Ստամբուլի հայկական եկեղեցիներում, որոնք ծառայում են որպես ընտրատեղամասեր, կատարվել է ձայների հաշվարկ, հրապարակվել են հաշվարկների նախնակների արդյունքները։
Ինչպես գրում է ermenihaber-ը, ըստ հրապարակված տվյալների, ընտրվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին աջակցող 12 պատվիրակ, իսկ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող 47 պատվիրակ։
Սահակ Մաշալյանը ելույթ է ունեցել Գեդիկփաշայի հայկական եկեղեցում և շնորհակալություն հայտնել համայնքին։
Հարակից հրապարակումներ`
- Դատական հայց է ներկայացվել Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի դադարեցման համար
- Եպիսկոպոս Մաշալյանը զեկույց կներկայացնի Պոլսի Պատրիարքի ընտրության առնչությամբ
- Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին