Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն այսօր Փարիզում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները կարճատև կլինեն: Այդ մասին գրել է Gazeta-ն։
Հանդիպման կազմակերպիչները հայտնել են, երկու առաջնորդների հանդիպումը կկայանա «Նորմանդյան քառյակի» հանդիպումից անմիջապես հետո: Գագաթնաժողովից առաջ Պուտինը հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա Փարիզում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, որին կմասնակցեն Պուտինը, Զելենսկին, ինչպես նաև Մակրոնն ու Մերկելը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունը ճնշում է գործադրում Զելենսկու վրա՝ «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից առաջ
- Մակրոնը և Պուտինը պատրաստ են «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպմանը