Կովկասի տեղաբնիկ ժողովուրդները մեզ նայում են որպես նշանակալի պատմական դերակատարություն ունեցած ազգի. Ոսկանյան
Հայաստանը, պատկերավոր ասած, մի ոտքով գտնվում է Առաջավոր Ասիայում, իսկ մյուսով՝ Կովկասում, և այս տարածաշրջանի գրեթե բոլոր՝ հատկապես պետականազուրկ տեղաբնիկ ժողովուրդները մեզ նայում են որպես նշանակալի քաղաքական և մշակութային պատմական դերակատարություն ունեցած ազգի։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը
«Հետևաբար, ներկայի և ապագայի Հայաստանի գաղափարի բարձրագույն պատկերացումներից մեկն, ըստ իս, անպայմանորեն իր մեջ պետք է ներառի մեր այդ դերակատարության վերստանձնումը, որի արդյունքում մենք՝ որպես ազգ և պետական միավոր, միտված կլինենք ձևավորելու բարեկամ և դաշնակից ժողովուրդների հայաստանակենտրոն բևեռ։
Այո՛, այս գաղափարի իրականացումը պահանջելու է չափազանց ծանր և քրտնաջան աշխատանք, սակայն հայտնի ճշմարտություն է նաև, որ նույնիսկ աննշան հաջողության անհնար է հասնել առանց ծրագրված աշխատանքի։
Երևանում ավարտվեց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին նվիրված միջազգային գիտաժողովը, իսկ մենք գիտական և հասարակական մակարդակներում ապացուցեցինք, որ ունակ ենք գնալու այդ ուղղությամբ»,- գրել է Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրանուշ Խառատյան․ Կեղծիքը պատմության մեջ քաղաքական ծրագիր է, որը ոչ միայն ինչ-որ ինֆորմացիա պնդելն է, այլ նաև այն շրջանցելը
- «Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից
- Պատրաստ ենք խաղաղություն հաստատելու Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների հետ. Վարդան Ոսկանյան