Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացել արծաթե մեդալի, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 մարզիչով: Մեդալների համար պայքարել են 19 երկրների 173 մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա