Հայտնաբերվել է արյան քաղցկեղի դեմ պայքարի միջոց.Լենտա.ռու
Տեխասի և Ֆլորիդայի համալսարանների գիտնականները հայտնաբերել են անվտանգ և արդյունավետ դեղամիջոցներ, որոնք պայքարում են մեծահասակների ու երեխաների մոտ արյան քաղցկեղի անբուժելի տեսակների դեմ։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, դեղամիջոցների նոր կարգը, որը կոչվում է PROTAC, ուղղված է BCL-XL սպիտակուցային միացության դեմ, որը թույլ է տալիս քաղցկեղային բջիջներին ապրել։
Գործողության նույն սկզբունքն ունեցող նախորդ դեղամիջոցները առաջացնում էին թրոմբոցիտների քանակի վտանգավոր նվազում՝ արնահոսության բարձր ռիսկով։ PROTAC-ի դեպքում այդ ռիսկն էականորեն նվազեցվել է։
Միջոցները կօգտագործվեն այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են սուր Т-բջջային լեյկոզը և Т-բջջային լիմֆոման։ Գիտնականների խոսքով, PROTAC-ը կարող է օգտագործվել մանկական ուռուցքային հիվանդությունների մի քանի տեսակների դեմ, որոնք մինչև հիմա չէին բուժվում։ Т-բջիջները իմունային համակարգի կարևոր բաղկացուցիչ են։ Դրանք արտադրվում են կրծքավանդակի վերին մասում գտնվող գեղձում։