«Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: